Սերենա Ուիլյամսը AO-ի 4-րդ շրջանում է

Սերենա Ուիլյամսը AO-ի 4-րդ շրջանում է

Թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ շրջանում է:

Կանանց մենախաղի 3-րդ շրջանում Ուիլյամսի հակառակորդը Ռուսաստանից Անաստասիա Պոտապովան էր: 1 ժամ 37 րոպե ձգված մրցախաղում Ուիլյամսը հաղթեց երկու սեթերից հետո հաղթեց 6:7, 2:6 հաշվով:

Թենիսի Ավտսրալիայի բաց առաջնությունը 2021 թվականին կանցկացվի փետրվարի 8-21-ը: Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը ըստ ավանդույթի կանցկացվի Մելբուրն քաղաքում: Առաջին առաջնությունը կայացել էր 1905 թվականին։ Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա չորս իրադարձություններից առաջին է. մյուս երեքն են` Ֆրանսիայի, Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնություններն են։ Մրցաշարն անցկացվում է Մելբուրն Պարկի կոշտ խաղադաշտերում 1988 թվականից։ Ավստրալիայի առաջնությունը սովորաբար ունի շատ բարձր հաճախելիություն և առաջին Մեծ սաղավարտի մրցաշարն է եղել, որը փակել էր իր երկու կորտերը, «Ռոդ Լեյվեր Արենա» և «Հիսենս Արենա» կորտերը։ Ավստարլիայի բաց առաջնության գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մենախաղում` Սոֆիան Քենինն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում