Ե՛վ օդային գծի, եւ՛ ենթակայանի շինարարությունն ընթացքում է. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Նոյեմբերի 9-ից հետո տարածաշրջանում բոլորովին այլ իրավիճակ է, նոր զարգացումներ, ինչը ստիպում է մեզ յուրաքանչյուր ոլորտում ճշգրտումներ անել, հասկանալ՝ արդյո՞ք ծրագրային փոփոխություններ կամ սառեցումներ, կամ էլ ընդհանրապես կասեցումներ կան։ Այս պահին խոսքը բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցի մասին է, մանավանդ երբ իրանական կողմի հետ միջոցառումներ ունեինք նախաձեռնած։ Պատերազմից առաջ «ՀՀ»-ն անդրադարձել էր էներգետիկ ոլորտի այս ճյուղին, բայց, հասկանալի է, բոլորովին այլ լույսի ներքո․․․
Ինչեւէ, բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցերը պետական սեփականություն են, եւ ցանցի զարգացումն էներգետիկայի ոլորտի ռազմավարական նշանակության խնդիրներից է։ Ուստի ցանցի զարգացումը մեր երկրի համար շատ կարեւոր է:
«ՀՀ»-ն դիմեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ` ճշտելու, թե տարածաշրջանում քաղաքական փոփոխություններից հետո իրանական կողմի հետ ծրագրերը շարունակվո՞ւմ են արդյոք։ Ընկերության մամլո քարտուղար Լուսինե Հարությունյանը մեր հարցադրմանն ի պատասխան շեշտեց․ «Իրանական կողմի հետ եւ՛ օդային գծի եւ՛ ենթակայանի շինարարությունն ընթացքում է, որեւէ փոփոխություն չկա»։
Խոսքն, ի դեպ, հետեւյալի մասին է. Իրանի արտահանման զարգացման բանկի եւ «Սանիր ՖԶԵ» ընկերության աջակցությամբ` 107․9 մլն եվրո գումարով, կառուցվում են Իրան-Հայաստան 400 կՎ լարման երկշղթա էլեկտրահաղորդման օդային գիծը եւ 400 կՎ լարման «Նորավան» ենթակայանը…»:
Կարծիքներ