Հարավային Սուդանում բախումների հետևանքով զոհվել է 27 մարդ

Հարավային Սուդանում բախումների հետևանքով զոհվել է 27 մարդ

Առնվազն 27 մարդ է զոհվել այս ամիս Հարավային Սուդանի հյուսիս-արևելքում համայնքային բախումների հետևանքով։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Վերին Նեղոսի նահանգապետ Աբուդոկ Անյանգը։

«Զինված բախումների ժամանակ 24 մարդ է զոհվել, ևս երեքը խեղդվել են գետում՝ փախչելով բռնություններից», - մեջբերում է նրա խոսքերը հարավաֆրիկյան SABC ռադիոկայանը : Նահանգապետի խոսքով՝ հարձակվողները եկել են հարեւան Ջոնգլեյ նահանգից՝ նավթի մի շարք հանքավայրեր գրավելու նպատակով։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում