Պապիկյանը ՊՆ-ում կադրային ջարդ է սկսել, հայտնի են պատճառները

Պապիկյանը ՊՆ-ում կադրային ջարդ է սկսել, հայտնի են պատճառները

Հիշեցնենք, որ դեռևս  դեկտեմբերի 6-ին Պապիկյանի հրամանով  աշխատանքից ազատվեց ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը։ Սակայն սա  դեռ սկիզբն է։

Ըստ MediaNews-ի  հավաստի աղբյուրների,  Սուրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո անընդհատ իր մոտ է կանչում նախարարության տարբեր վարչությունների աշխատակիցների և անձամբ է ծանոթանում նրանց գործառույթներին:

Հարցը  նրանումն է,  որ  Պապիկյանը նկատել է, որ ՊՆ-ում շատերը զբաղված են անգործությամբ։ Իսկ նոյեմբերի 16-ին,  երբ Պապիկյանը նոր էր նշանակվել ՊՆ նախարար, Իշխանասարի դիրքերի համար ծավալված թեժ մարտերի ժամանակ, երեկոյան 6-ին՝ աշխատանքային ժամը լրանալուց հետո նախարարության շատ բարձրաստիճան պաշտոնյաներ տուն են  գնացել՝ լքելով ՊՆ շենքը։ Վերջիներիս կարծես չէր էլ հուզում երկրի սահմաններին տիրող իրավիճակը։

Բնականաբար այս ամենը զերծ չի մնացել Պապիկյանի աչքից և բացի  աշխատակիցների հետ խիստ խոսակցությունից առաջիկայում   նախաձեռնել է նրանցից շատերին հեռացնել աշխատանքից։

Թերևս Պապիկյանի համար  անընդունելի է Պաշտպանության նախարարության աշխատակիցների անտարբեր վերաբերմունքը երկրի ու սահմանների հանդեպ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում