Միայն այս տարի Դավթաշեն վարչական շրջանում հողազավթումներից ազատվել է շուրջ 8000 քմ տարածք․ Ավինյան
Մարդկանց համար ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով միայն այս տարի Դավթաշեն վարչական շրջանում հողազավթումներից ազատվել է շուրջ 8000 քմ տարածք։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Դրանց փոխարեն կլինեն բարեկարգ բակեր, ֆուտբոլի դաշտեր, խաղահրապարակներ, հանգստի գոտիներ։
Ընթացքի մեջ են նաև Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգու բարեկարգման աշխատանքները։ Հանգստի գոտին կունենա արտաքին լուսավորության ու ոռոգման նոր համակարգ, հարմարավետ զրուցատաղավարներ, կկառուցվի նաև շատրվանային համալիր:
Կարծիքներ