Մահացել է ֆրանսիացի հայտնի դերասանուհի Անուկ Էմեն
92 տարեկանում Փարիզի իր տանը մահացել է ֆրանսիացի դերասանուհի Անուկ Էմեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Instagram սոցիալական ցանցում հայտնել է նրա դուստրը՝ Մանուելա Պապատակիսը։ Մահվան պատճառը չի հաղորդվում։
Անուկ Էմեն նկարահանվել է Ֆեդերիկո Ֆելինիի և Բեռնարդո Բերտոլուչիի ֆիլմերում, իսկ «Տղամարդը և կինը» ֆիլմում նրա դերը արժանացել է «Ոսկե գլոբուսի» և BAFTA-ի մրցանակի։
Կարծիքներ