Երևանում բախվել են Toyota-ն ու Nissan-ը․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
Երեկ՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում Նալբանդյան և Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 35-ամյա Արթուր Գ․-ի վարած Toyota մակնիշի և 47-ամյա Լուսինե Հ-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Կարծիքներ