Բժշկական համալսարանում եկող տարի որպես քննական առարկա կլինի նաև հայոց լեզուն
Բժշկական համալսարանում եկող տարի որպես քննական առարկա կլինի նաև հայոց լեզուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։
«Նախընտրած բուհ և նախընտրելի մասնագիտություն ձեռք բերելու համար եկող տարի նույնպես (եթե համավարակը վերանա) ֆիքսված կլինեն այն առարկաները, որոնք պարտադիր էին նաև այս տարի (այս տարի բացառություն էր մի քննական առարկայով բուհ ընդունվելու փաստը բոլորին հայտնի իրողություններից ելնելով: Հուսանք եկող տարի համավարակն արդեն անցյալում կլինի ու քաղաքացիները կանցնեն բնականոն կյանքին):
Քննական առարկաների վերանայման անհրաժեշտությունը կբխի նոր՝ Բարձրագույն կրթության օրենքի փոփոխությունների հիմքով, որն այժմ դեռ գործածության մեջ չէ և ուժի մեջ կմտնիառնվազն երկու տարի անց:
Այլ երկրի քաղաքացիություն ունեցող ազգությամբ հայ դիմորդը ինչպես կարող է ընդունվել ՀՀ բուհ, մասնավորապես՝ բժշկական համալսարան:
Ազգությամբ հայ, սակայն այլ երկրի քաղաքացիություն ունեցող դիմորդը կարող է ընդունվել ՀՀ ցանկացած բուհ օրենքով սահմանված կարգով և նրանց համար գործում են նաև տարբեր արտոնություններ: Սակայն պարտադիր պայման է մնում ֆիզիկապես քննական սենյակում ներկա գտնվելու փաստը, ինչն այս տարի ցավոք շատերի համար անիրականանալի մնաց:
Բժշկական համալսարանը չունի հեռակա ուսուցման համակարգ և նախապատրաստական կուրս հասկանալի պատճառներով, ուստի ՀՀ բժշկական համալսարանում ուսանելու ցանկության պահպանման դեպքում մեր հայրենակիցները կարող են իրենց կրթության իրավունքն իրացնել եկող տարի»,- գրել է պատգամավորը:
Կարծիքներ