Ադրբեջանը կարող է Եվրոպային հարյուր տարի էներգիայով ապահովել. Ալիև

Ադրբեջանը ուղիղ մեկ դար՝ հարյուր տարի, կարող է Եվրոպային էներգիայի հուսալի մատակարար լինել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հունգարիա կատարած այցի ժամանակ։
«Մեր երկիրն ունի բավականաչափ էներգիա, որպեսզի բավարարի Եվրոպայի կարիքները առաջիկա հարյուր տարում», - ասել է նա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ։
Օրբանն իր հերթին հիշեցրել է, որ Ադրբեջանը խոստացել է կրկնապատկել Եվրոպա մատակարարվող բնական գազի քանակը մինչև 2027 թվականը։
Կարծիքներ