Թրամփը մտադիր է Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել

Թրամփը մտադիր է Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել, որը կաշխատի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։ Այս մասին Fox News-ին հայտնել են մի քանի աղբյուրներ։

 

«Նշանակվելու է շատ փորձառու և հարգված հատուկ բանագնաց, որին հանձնարարվելու է առաջ մղել խաղաղության համաձայնագիրը»,- ասել է աղբյուրներից մեկը՝ հավելելով, որ նշանակումը կարող է տեղի ունենալ շուտով։

Եվրոպական երկրները հասկանում են, որ ուկրաինական հակամարտությունը կավարտվի միայն բանակցություններով և Կիևի կողմից տարածքային զիջումներով, գրում է The Washington Post-ը։ Նշվում է, որ խաղաղ համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները կարող են սկսվել նախատեսվածից շուտ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում