Բաբկեն Թունյանն ընտրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն Անկարայում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության գլխավոր վեհաժողովի 61-րդ լիագումար նիստի ընթացքում ընտրվել է Կազմակերպության փոխնախագահի պաշտոնում։
Այդ մասին նա հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Դեռ շարունակվող այս նիստի մասին, որը ըստ որոշ ընդդիմադիր գործընկերի՝ «փուչիկներով շոու» է, իսկ իրականում այս կազմակերպության ամենալարված նիստերից մեկը, առաջիկա օրերին ավելի հանգամանալից կխոսեմ»,- գրել է նա:
Կարծիքներ