Նրանք սնվում, քնում և բազմանում են օդում․ այսօր Մանգաղաթևերի համաշխարհային օրն է

Հունիսի 7-ը Մանգաղաթևերի համաշխարհային օրն է (World Swift Day/WSD), և «ԱրԱվես» ՀԿ-ն հետաքրքիր տեղեկատվություն է ներկայացնում այս յուրահատուկ թռչունների մասին, որոնց, ի դեպ, շատ հաճախ կարելի է հանդիպել Հայաստանի տարածքում։
Մանգաղաթևերը միգրացիա կատարող ամենաարագ և փոքր թռչունների շարքին են դասվում։ Այս թռչուններն օդի մեջ են անցկացնում իրենց ժամանակի մեծամասնությունը՝ ամբողջ տարվա գրեթե 10 ամիսը։ iScience ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության համաձայն՝ սև մանգաղաթևերն օրեկան ճանապարհորդում են շուրջ 570 կմ տարածություն, բայց նրանք ունակ են շատ ավելի արագ և հեռու թռչել։ Ուսումնասիրության տվյալների համաձայն՝ առավելագույն գրանցված հեռավորությունը, որն անցել է մանգաղաթևը մեկ օրվա ընթացքում 830 կմ-ն է։
Կարծիքներ