Հանրային աջակցության ալիքն իր ազդեցությունը տվեց. DJ Vakcina

Հանրային աջակցության ալիքն իր ազդեցությունը տվեց. DJ Vakcina

Յոթօրյա դադարից հետո երեխային իր մոտ վերադարձնելուց հետո Արուս Մկրտչյանը հաջողելու հարցում կարևորում է հանրային աջակցությունը։ Freenews.am-ի հետ զրույցում այդ մասին ասաց Արուսը․

«Հանրային աջակցության ալիքն իր ազդեցությունը տվեց։ Նրանք որոշեցին, այնուամենայնիվ, թողնել երեխային գալ ինձ մոտ՝ հետագայում նաև դատական խնդիրներից խուսափելու համար»։

Արուսը երեխային իր մոտ է վերադարձրել ԴԱՀԿ-ի և փաստաբանի ուղեկցությամբ։

«ԴԱՀԿ-ի և փաստաբանի ուղեկցությամբ գնացինք այն վայրը, որտեղ որ պետք է գտնվեր երեխան, սակայն այնտեղ չէր, այլ բարեկամներն էին հորական կողմից։ Վերջիններս պատճառաբանություններ բերեցին, անգամ տարբեր ստեր ասացին»,- մեզ հետ զրույցում ասաց Արուս Մկրտչյանը։

«Այնուհետև իմացանք, որ հայրը երեխային տարել է Դիլիջան։ Երեխայի հետ կապվեցինք, նա լացում էր և ինձ մոտ էր ուզում գալ։ Երեխան ինձ տեսնելուն պես վազեց մոտս, փաթաթվեց։ Այժմ շատ լավ է իրեն զգում, ինձ մոտ է»։

Մեր այն հարցին, թե այս դեպքից հետո արդյոք չի պատրաստվում արգելել հոր հետ երեխայի տեսակցությունները, Արուսը պատասխանեց․
«Ցավոք սրտի կա դատական որոշում, որի հիման վրա ես իրավունք չունեմ խոչընդոտել երեխայի և հոր տեսակցելուն, հակառակ դեպքում արդեն ես որոշակի խնդիրներ կունենամ դատական գործընթացի ժամանակ։ Ամեն դեպքում ես հաշվի եմ առնելու երեխայի գերակա շահը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում