Առաջատար լրատվամիջոցները հայտնում են Ջո Բայդենի հաղթանակի մասին

Առաջատար լրատվամիջոցները հայտնում են Ջո Բայդենի հաղթանակի մասին

Առաջատար մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ ԱՄՆ նախագահ է ընտրվել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը:

Բայդենի ընտրվելու մասին լուրերը հայտնում են CNN հեռուստաընկերությունը և BBC-ն:

CNN-ի տվյալների համաձայն՝ Ջո Բայդենն արդեն ստացել է ընտրիչների 273 ձայն: ԱՄՆ նախագահ ընտրվելու համար բավարար է ընտրիչների 270 ձայնը:

BBC-ն գրել է, որ Ջո Բայդենը կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահը՝ հաղթանակ տանելով Դոնալդ Թրամփի նկատմամբ:

Նշվում է, որ Բայդենը հաղթել է Փենսիլվանիա նահանգում, ինչը նրան հնարավորություն է տվել ստանալ ընտրիչների 270 ձայները, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ նախագահ ընտրվելու համար:

Ավելի վաղ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Դոնալդ Թրամփը գրել էր, մեծ առավելությամբ հաղթանակ է տարել ԱՄՆ նախագահական ընտրություններում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում