Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել. ներգրավվել է 6 մարտական հաշվարկ, 27 փրկարար

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհի բռնկման մասին ահազանգ է ստացվել ՆԳՆ: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 6 մարտական հաշվարկ: Այդ մասին լուրը 1lurer.am-ին հաստատեցին ՆԳՆ-ից:
Ըստ տեղեկության՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ: Տեղում աշխատում է 27 փրկարար: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Կարծիքներ