Արայիկ Հարությունյանը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանին փոխանցելու պաշտոնական արարողությանը

Արայիկ Հարությունյանը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանին փոխանցելու պաշտոնական արարողությանը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն աշխատաքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Արայիկ Հարությունյանը Փարիզում հունիսի 27-ին մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պաշտոնական արարողությանը:

Ֆրանկոֆոնիայի խաղերը 2027 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու առթիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ ստորագրվելու է հուշագիր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում