Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոհամադ Մոհբերի հետ, հայտնում է Կրեմլի լրատվության բաժինը։
Քննարկվել են բոլոր առանցքային ոլորտներում հետագա փոխշահավետ երկկողմ համագործակցության հարցեր։ Մասնավորապես, կոզմերը առանձնահատուկ գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում հաջողությամբ զարգացող համագործակցության և խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման կապակցությամբ։
Ռուսաստանի նախագահը մաղթել է Իրանի ժողովրդին գալիք նախագահական ընտրությունների հաջող անցկացում՝ ընդգծելով իր վստահությունը, որ ռուս-իրանական բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ։
Կարծիքներ