Հայտնի են միասնական քննությունների առաջին փուլի օրերը և քննական կենտրոնները
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.
15.01.2023 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու»,
22.01.2023 թ. – «Օտար լեզուներ»,
29.01.2023 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն»,
04.02.2023 թ. – «Մաթեմատիկա»,
05.02.2023 թ. – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»,
12.02.2023 թ. – «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»:
Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում և մարզերում:
Նշենք, որ, ըստ գործող կարգի, այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից:
Կարծիքներ