Հարավային Կորեան հետախուզական դրոններ է արտադրում
Հարավային Կորեայում սկսվել է միջին բարձրության հետախուզական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, որոնք կոչված են մեծացնել Հյուսիսային Կորեային հետևելու ներուժը: Այս մասին հայտնել է պաշտպանական գնումների ծրագրերի ազգային վարչությունը (DAPA)։
Ինչպես նշում է «Yonhap» գործակալությունը, դեկտեմբերին գերատեսչությունը 353 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել Korean Air կորպորացիայի և LIG Nex1 և Hanwha Systems պաշտպանական ընկերությունների հետ՝ մինչև 2028 թվականը անօդաչուների արտադրության համար: Այս նախագիծը մեկնարկել է 2008 թվականին, սարքի մշակումն ավարտվել է 2022 թվականին։
Կարծիքներ