Նոր փոփոխություններ՝ մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի մասին կարգում․ չափը կավելանա
Կառավարությունը սահմանել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նոր չափերը։
Ըստ այդմ, մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխային խնամելու կապակցությամբ՝
խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող 28,600 դրամի փոխարեն),
գյուղաբնակ չաշխատող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն),
խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 63,200 դրամ (գործող՝ 57,200 դրամի փոխարեն),
2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ՝
խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն),
խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 37,500 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն),
խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 69,100 դրամ (գործող՝ 57,200 դրամի փոխարեն):
Նշվում է, որ ներկայումս խնամքի նպաստի գործող չափը, ինչպես գյուղաբնակ, այնպես էլ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի դեպքում սահմանված է 28600 դրամ։
Կարծիքներ