Xiaomi–ն թողարկել է սրտի զարկերը չափող շապիկ

Xiaomi–ն թողարկել է սրտի զարկերը չափող շապիկ

Xiaomi- ն գործարկել է MIJIA Sports ECG շապիկը: Նորույթն ունի ցուցիչ, որը չափում է սրտի բաբախյունը մարզման ընթացքում: Շապիկը պատրաստված է առաձգական պոլիմերից, այն չի խանգարում շարժմանը: Ստեղծողները հավաստիացնում են, որ սենսորները, որոնցով հագեցրել են շապիկը, շատ ավելի ճշգրիտ են, քան նրանք, որոնք օգտագործվում են ֆիթնես -ապարանջաններում և «խելացի» ժամացույցներում:

Սենսորի վրա LED ցուցչի գույնը փոխվում է սրտի բաբախելու հաճախականության հետ, ուստի մարզիկի համար հեշտ է կողմնորոշվել և վազքի արագությունը մեծացնել կամ նվազեցնել: MIJIA Sports ECG շապիկը Չինաստանում վաճառվում է 299 յուանով (մոտ 43 դոլար):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում