Հնդկաստանում տեսագրել են՝ ինչպես է երկաթուղու աշխատակիցը գնացքի մետենալուց վայրկյաններ առաջ փրկում գծերի վրա հայտնված երեխային (տեսանյութ)

Հնդկաստանում տեսագրել են՝ ինչպես է երկաթուղու աշխատակիցը գնացքի մետենալուց վայրկյաններ առաջ փրկում գծերի վրա հայտնված երեխային (տեսանյութ)

Հնդկաստանում երկաթուղային կայարանի աշխատակիցը փրկել է գնացքի գծերին հայտնված երեխայի կյանքը:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, միջադեպը տեղի է ունեցել Մահարաշտրա նահանգի Վանգանի քաղաքում: Նշվում է, որ վեցամյա տղան երկաթուղու կայարանում քայլելիս է եղել մոր հետ, որի տեսողությունը, ըստ աղբյուրի, լիարժեք չէր:

Նրանք քայլելիս շատ են մոտենում երկաթգծերին և ինչ-որ պահի երեխան ընկնում է գծերի վրա: Մայրը, հասկանալով կատարվածը, սկսում է բղավել: Մոր ձայնը լսելով օգնության է շտապում կայարանի աշխատակից Մայուր Շելկեն և արագ դուրս բերում երեխային՝ մոտեցող գնացքի առջևից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում