Լեռնապատ գյուղում այրվել է խոտածածկույթ

Լեռնապատ գյուղում այրվել է խոտածածկույթ

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 7-ին, ժամը 13։14-ին ահազանգ է ստացվել, որ Լեռնապատ գյուղում այրվում է խոտածածկույթ։

Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, մարվել՝ 15։03-ին։ Այրվել է մոտ 8 հա խոտածածկույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում