Բայդենն ու Զելենսկին հեռախոսազրույց են անցկացրել

Բայդենն ու Զելենսկին հեռախոսազրույց են անցկացրել

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ նշելով, որ զրույցը տևել է շուրջ մեկ ժամ:

«Նախագահ Բայդենը զանգահարել է նախագահ Զելենսկիին, որպեսզի նրան ակտուալ տեղեկատվություն հաղորդի ԱՄՆ կողմից Ուկրաինային տրամադրվող շարունակական աջակցության վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ:

Հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Զելենսկին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է, որ Բայդենի հետ քննարկել են «Ուկրաինային պաշտպանական և հնարավոր մակրոֆինանսական աջակցության հավելյալ փաթեթը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում