Աշոտ Վարդապետյանն արժանացել է ՖԻԴԵ-ի 100-ամյակի մրցանակին
Միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը արժանացել է ՖԻԴԵ-ի 100-ամյակի մրցանակին՝ տարիների ընթացքում շախմատի ասպարեզում կատարած նվիրական աշխատանքի, շախմատի զարգացմանը նպաստող կարևոր գործի համար։
Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Պարգևատրումն իրականացրել է աշխարհի 15-րդ չեմպիոն Վիշվանաթան Անանդը՝ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի շրջանակներում։
Կարծիքներ