Ադրբեջանում գտնվող գերիներից 15-ը վերադարձան Հայաստան
Ադրբեջանից վերադարձող գերեվարված մեր 15 եղբայրներն արդեն Հայաստանում են։ Լուրը ֆեյսբուքյան էջում հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
Հիշեցնենք, որ Կարմիր գյուղում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մեր 15 տղաները ճանապարկին են։ Փաշինյանը նաեւ լուսանկար էր հրապարակել։
Լավ լուր ունեմ, մեր գերեվարված հայրենակիցներից 15-ը մի քանի ամսվա գերեվարումից վերադառնում են: Այս պահին մեր խնդիրը նրանց ընդունել, իրենց տները հասցնելն է: Բավարարվենք այսքանով, մինչև գան հասնեն Հայաստան, ու զբաղվենք մեր մյուս եղբայրների վերադարձի հարցերով:
«Այսօր 15 ընտանիք իրեն երջանիկ կզգա, բայց մյուսների համար գուցե սպասման բեռն ավելի ծանր դառնանա: Բայց սա է ճանապարհը, խումբ-խումբ պետք է վերադարձնենք: Բարի վերադարձ մաղթենք վերադարձողներին, երբ կգան, նոր անուն-ազգանուններով արդեն կկարողանանք խոսել»,-հայտարարել է Փաշինյանը:
Այսպիսով, Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվը հասավ 87-ի։
Կարծիքներ