ԱՄՆ-ում վաճառվել է «ամենահին նորագույն մեքենան», որը տիրոջը սպասել է 7 տարի

ԱՄՆ-ում վաճառվել է «ամենահին նորագույն մեքենան», որը տիրոջը սպասել է 7 տարի

ԱՄՆ Նյու Յորք նահանգի բնակիչը վերջապես վերցրել է 2013 թվականի արտադրության Lotus Evora S մեքենան, որը գնել էր 7 տարի առաջ Կոնեկտիկուտի ավտոսրահներից մեկից:

Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, սպիտակ սպորտքարը, որն ստացել է «ԱՄՆ-ի ամենահին նորագույն մեքենա» անվանումը, իր տիրոջը սպասել է 7 տարի: Գնորդը, որն իր ավտոպարկում արդեն ունի Lotus Elise մակնիշի ռոդսթեր, նորագույն մոդելը գնել է 70 000 դոլարով, որը նախնական արժեքից 20 000 դոլարով ցածր է:

Աղբյուրը նշում է, որ Կոնեկտիկուտում բավականին շատ են սպորտային մեքենաների մեծահարուստ սիրահարները: Այդ իսկ պատճառով ավելի անհասկանալի է, թե ինչու սրահն այն չի վաճառել մեկ այլ գնորդի:

Այս ողջ ընթացքում մեքենան պահվել է ավտոսրահում, որտեղից այն գնվել է: Ավտոսրահում տեղյակ չեն, թե ինչու գնորդն այսքան տարի չի վերցրել մեքենան: Կենտրոնի տիրոջ կարծիքով՝ պատճառը գուցե մեքենայի գինն է եղել, որն ինքը հրաժարվել է իջեցնել: Նշվում է, որ իրենց սրահում կան ևս 7 նման մեքենաներ, որոնք իրենց գնորդներին սպասում են 2018 թվականից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում