Իսրայելի վարչապետին դարձյալ դատում են կոռուպցիայի մեղադրանքով
Երուսաղեմում սկսվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործով դատավարությունը: Նա մեղադրվում է կոռուպցիայի և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Դատավարության ընթացքում Նեթանյահուն հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները և դատարանից հեռանալու թույլտվություն է ստացել՝ հայտնում է Reuters-ը:
Վարչապետի կողմից չի եղել պաշտոնական հաղորդագրություն լրատվամիջոցների համար: Հանդիպման նախօրեին Նեթանյահուն խնդրել է իր համախոհներին չներկայանալ դատարան` կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Վարչապետի համախոհները առցանց իրենց աջակցությունն են հայտնել նրան, իսկ հակառակորդները բողոքի ցույց են անցկացրել դատարանի շենքի մոտ:
Նաթանյահուի դեմ դատավարությունը սկսվել է ընտրություններից վեց ամիս առաջ: Մարտին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն չորրորդը վերջին երկու տարվա ընթացքում: Նեթանյահուի իշխող «Լիկուդ» կուսակցությունը և ընդդիմությունը շարունակ ստանում են գրեթե հավասար ձայներ և չեն կարողանում կառավարություն ձևավորել: Հարցումների համաձայն՝ Նեթանյահուի և նրա կուսակցության վարկանիշը դարձյալ համեմատաբար բարձր է:
Քաղաքական գործիչը վարչապետի պաշտոնը անընդմեջ զբաղեցնում է 12 տարի, ինչը ռեկորդային է երկրի պատմության մեջ:
Կարծիքներ