Բեռլինում պարետային ժամ է սահմանվում՝ Սուրբ Հարության տոնին ընդառաջ
Բեռլինն ապրիլի 2-ին պարետային ժամ է սահմանում 21:00-ից մինչև 05:00-ն, այդ ժամանակահատվածում փողոցում միևնույն ժամանակ կկարողանան գնտվել միայն երկու մարդ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է գերմանական մայրաքաղաքի ղեկավար Միխայել Մյուլլերը:
«Գիտեմ, որ շատերի համար դա կլինի ևս մեկ զգալի սահմանափակում, կրկին լուրջ խոչընդոտ կդառնա: Սակայն պետք է պարզ ասել. վարակները փոխանցվում են անմիջական շփման ժամանակ»,- ասել է քաղաքագլուխը՝ մեկնաբանելով քաղաքի սենատի որոշումը:
Վերջինս հավելել է, որ Զատկի տոնի ժամանակ Բեռլինի բնակիչներին կթույլատրվի հանդիպել «երկու տնային տնտեսության անդամներ՝ առավելագույնը 5 մարդ» ձևաչափով, այն էլ ցերեկային ժամերին, երբ պարետային ժամը չի գործում: Իսկ ապրիլի 6-ից այդ օրենքը կփովի. հանդիպումները կթույլատրվել «մեկ տնային տնտեսության անդամների միջև+մեկ մարդ» ձևաչափով:
Կարծիքներ