Ի ՞նչ է քննարկել վարչապետը ՔՊ-ի հետ
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպում ունեին, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հանդիպումը փակ էր, մեկնարկից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախապես հաստատված օրակարգ չկա, վարչապետի հետ հերթական հանդիպումն է խմբակցության հետ:
Հանդիպման ավարտից հետո Մակունցը կրկին պատասխանեց լրագրողների հարցերին՝ ի սկզբանե նշեց, որ հանդիպումը փակ է եղել և մանրամասներ ներկայացնել չի կարող: Վարչապետը խմբակցության հետ քննարկել է ներքաղաքական կարևոր հարցերն ու խնդիրները, անդրադարձ է եղել կորոնավիրուսով ստեղծված իրավիճակին, Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը, կրթական ոլորտի խնդիրներին: Լրագրողի այն հարցին, թե արդյոք անդրադարձ եղել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի այսօրվա ակցիային, և քննարկվել է նրա հեռանալու հարցը, Մակունցը պատասխանեց, որ անձերի չեն քննարկել, քննարկել են կոնկրետ խնդիրներ:
Կարծիքներ