Մեկնարկել են Պուտինի և Բայդենի բանակցությունները
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը սկսել են երկկողմ բանակցությունները, որոնք առաջին անգամ են անցկացվում տեսակապի ձևաչափով։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ակնկալվում է, որ առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և դեպի արևելք ՆԱՏՕ-ի առաջխաղացումը, ռազմավարական կայունության հարցերը և երկկողմ օրակարգի այլ հարցեր։ Նրանք կարող են անդրադառնալ նաև տարածաշրջանային անվտանգության թեմաներին, այդ թվում՝ Աֆղանստանում տիրող իրավիճակին։
Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինի և Բայդենի միջև շփումը կարող է բավականին երկար տևել։ Զրույցը, նրա խոսքով, կտևի «այնքան, որքան կպահանջվի». նման զրույցները հստակ ժամանակ չունեն
Պուտինը Սոչիի իր նստավայրից է կապհաստատել իր ամերիկացի գործընկերոջ հետ։ ՌԴ նախագահն այնտեղ է ժամանել Նյու Դելիից, ուր նա այցելել էր նախորդ օրը։
Կարծիքներ