ԱՀԿ-ն երկրներին խորհուրդ է տվել կորոնավիրուսի պատվաստումների վկայագրեր չպահանջել
ԱՀԿ COVID-19-ի հարցերով արտակարգ իրավիճակների հանձնաժողովը խորհուրդ է տվել երկրներին ժամանողներից կորոնավիրուսի պատվաստման վկայագրեր չպահանջել, հաղորդվում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքում:
Նշվում է, որ հայտարարությունն արվել է հունվարի 14-ին կայացած ԱՀԿ հանձնաժողովի վեցերորդ հանդիպման արդյունքներով, որին մասնակցել են «Ռոսպոտրեբնադզոր»-ի գիտական կազմակերպությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Քննարկվել է անդրսահմանային ուղեւորությունների համար COVID-19-ի դեմ պատվաստումների վկայագրերի ներդրման հարցը: ԱՀԿ փորձագետները խորհուրդ են տվել երկրներին ժամանողներից այդպիսի փաստաթղթեր չպահանջել, քանի որ աշխարհի շատ երկրներում պատվաստանյութերի առկայությունը չափազանց սահմանափակ է եւ դրանց արդյունավետությունը ուսումնասիրվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելացվում է, որ COVID-ի «բրիտանական» շտամի հայտնաբերման պատճառով հանձնաժողովը նաեւ խորհուրդ է տվել «բարձրացնել կորոնավիրուսները հաջորդականացնելու լաբորատոր կարողությունները եւ կոչ է արել արագ փոխանակել դրանց գենետիկական հաջորդականությունները»: Այս միջոցառումները կօգնեն բարելավել վարակների հաջող բուժման գիտելիքները:
Կարծիքներ