86 հազար 600 հարյուր քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները. ՀՀ վարչապետ
«Այո, 86 հազար 600 հարյուր քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները, որովհետև 29 հազար 8 հարյուր քառակուսի կիլոմետրի մեջ մտնում է նաև Արածվաշենը»:
Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այդ 86 հազար 600 հարյուր քառակուսի կիլոմետր տարածքի մեջ ներառված են «ադրբեջանական անկլավները»:
Վարչապետը նկատեց՝ սա քաղաքական դիրքորոշում է, բայց հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել և նայել:
«Սահմանագծի հետ կապված, օրինակ, հստակ ասում եմ, թե ինչ տարբերակ կա: Անկլավների հետ կապած տարբերակները մի քանիսն են: Դրանցից մեկը, օրինակ, եթե այդպիսի համաձայնություն ձեռք բերվի, այն է, որ գծի երկու կողմում գտնվող այդ անկլավային տարածքները մնում են այն կողմի վերահսկողության ներքո, որում գտնվում են, տարածքների համաչափության կամ նույնականացման ձևով, այսինքն՝ կիլոմետր քառակուսիների ճշգրտումով: Ենթադրենք, օրինակ, չափել Արծվաշենի տարածքը որքան է, մյուսներինը՝ որքան և, ըստ այդմ, այնպես անել, որ ամեն ինչ լինի հավասարության սկզբունքի հիման վրա:
Մյուս տարբերակն այն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո համապատասխան Արծվաշենը վերադառնա ՀՀ ինքնիշխանության ներքո, մյուս տարածքները՝ նրանց»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ