Ճապոնիան իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել Ռուսաստան մեկնելուց

Ճապոնիան իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել Ռուսաստան մեկնելուց

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Ռուսաստան մեկնելուց՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ ՏԱՍՍ-ի հաղորրդմամբ՝ այս մասին ասվում է գերատեսչության երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՌԴ-ի հետ կապված նախարարության դասակարգման համաձայն՝ ճանապարհորդության վտանգի մակարդակը բարձրացվել է չորս մակարդակներից երրորդը։ Բացի այդ, Ճապոնիայի ԱԳՆ-ն նաև հորդորել է իր քաղաքացիներին «լքել Ռուսաստանը կոմերցիոն թռիչքներով՝ նկատի ունենալով, որ ապագայում հեռանալու հնարավորությունները կարող են սահմանափակվել»։

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով մի շարք երկրներ նախկինում փակել էին իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Ճապոնիան, ըստ NHK հեռուստաալիքի , ներկայումս ուսումնասիրում է նման միջոցառումները՝ հաշվի առնելով ազդեցությունը մատակարարման շղթաների վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում