Brent տեսակի նավթի գինը 2012 թվականի մարտից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի դիմաց 128 դոլարը
Լոնդոնի ICE բորսայում 2022 թվականի մայիսին մատակարարվող Brent տեսակի նավթի ֆյուչերսային պայմանագրի արժեքը աճում է 9,03%-ով՝ հասնելով 128,78 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, ասվում է առևտրային հարթակի տվյալներում:
Երեւանի ժամանակով ժամը 03:00-ի դրությամբ Brent-ի արժեքը գերազանցել է 139 դոլարը մեկ բարելի դիմաց՝ աճելով մինչև 139,1 դոլար մեկ բարելի դիմաց (+ 17,8%)։
Վերջին անգամ Brent-ը մեկ բարելի դիմաց գերազանցել է 128 դոլարը 2012 թվականի մարտին։
Կարծիքներ