Վարժական հավաքի կանչված քաղաքացու աշխատավարձը կպահպանվի. նախագիծ
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել նախագծին, որը վերաբերում է վարժական հավաքների դեպքում աշխատանքի վարձատրության կազմակերպման կարգավորումներին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը նշեց, որ մինչև 30 օր շարունակվող վարժական հավաքներին մասնակցելու պարագայում վարժական հավաքների մասնակիցները պետությունից ստանում են որոշակի գումար:
Բայց աշխատող քաղաքացիները, որոնք մեկնում են վարժանքների, խնդիր են ունենում իրենց եկամտի պահպանման մասով:
«Առկա կարգավորումով կա երաշխիք՝ աշխատատեղի պահպանման մասով, բայց աշխատավարձի մասով չկա: Գիտեք վերջին որոշումը, որ վարժական հավաքների տևողությունը նախատեսվել է 25 օր: Օրենքով սահմանել ենք, որ մինչև 30 օր վարժանքների մասնակցելու պարագայում գործատուն առնվազն վճարելու է տարբերությունը, որն աշխատակիցը ստանալու է վարժանքների մասնակցելու համար: Օրինակ՝ եթե իմ հիմնական աշխատավարձը 200 հազար դրամ է, և ես մասնակցում եմ վարժանքների ու ստանում 100 հազար դրամ, ապա գործատուն պետք է առնվազն վճարի այդ 100 հազար դրամը»,- ասաց Սարգսյանը:
Կարծիքներ