Կեյկո Ֆուխիմորին հաղթում Է Պերուի նախագահական ընտրություններում
«Ժողովրդական ուժ» աջ կուսակցության նախագահ Կեյկո Ֆուխիմորին հաղթում Է Պերուի նախագահական ընտրություններում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում առաջին պաշտոնական արդյունքները, որոնք հունիսի 6-ի երեկոյան հարապարակել Է Ընտրական գործընթացների ազգային գրասենյակը:
Ձայների 42,03 տոկոսի հաշվման արդյունքներով հայտնի Է դարձել, որ Ֆուխիմորիի օգտին Է քվեարկել ընտրողների 52,905 տոկոսը: Նրա մրցակից Պետդրո Կաստիլիոն, որը ներկայացնում Է «Ազատ Պերու» ձախ արմատական կուսակցությունը, նախապես ստացել Է ընտրողների 47,095 տոկոսի պաշտպանությունը:
Նշվում Է, որ ընտրություններին մասնակցությունը կազմել Է 77,927 տոկոս: Ընտրված նախագահը պաշտոնը կստանձնի հուլիսի 28-ին: Նրա մանդատը նախատեսված Է հինգ տարվա համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ