Սկալոնին կշարունակի գլխավորել Արգենտինայի հավաքականը

Արգենտիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին կշարունակի գլխավորել հարավամերիկյան թիմը։ Այս մասին հայտնում է Tyc-ը։
Մասնագետի հետ պայմանագիրն ավարտվում է այս տարի, բայց այն կերկարաձգվի։
Այդ մասին խոսել է Արգենտինայի Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Կլաուդիո Տապիան․
«Սկալոնին Արգենտինայի հավաքականի մարզիչն է։ Մենք երկուսով էլ մեր խոսքի տերն ենք։ Մենք բանավոր պայմանավորվածություն ունենք։
Նա մեկնել է Իսպանիա՝ իր երեխաներից մեկի փաստաթղթերը պատրաստելու համար։ Երբ նա վերադառնա Արգենտինա, մենք նորից կհանդիպենք»,- ասել է Տապիան։
Կարծիքներ