«Ռոսատոմի» փոխտնօրենը վստահեցրել է, որ կշարունակեն միջուկային վառելիք մատակարարել եվրոպական ատոմային օբյեկտներին

«Ռոսատոմի» փոխտնօրենը վստահեցրել է, որ կշարունակեն միջուկային վառելիք մատակարարել եվրոպական ատոմային օբյեկտներին

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը վստահեցնում է՝ չնայած նրան, որ ԵՄ իշխանություններն արգելել են Ռուսաստանի և ԵՄ երկրների միջև ավիահաղորդակցությունը, այնուամենայնիվ, իրենք շարունակում են միջուկային վառելիք մատակարարել եվրոպական երկրներին:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ Կոմարովն այս մասին ասաց «Ատոմէքսպո 2022» միջազգային ֆորումի շրջանակում ասուլիսում: «Մենք այսօրվա դրությամբ պայմանագրերի որևէ լուրջ մերժում չենք ունեցել: Դա վերաբերվում է այդ թվում միջուկային վառելիքի ցիկլի տիրույթին: Մենք չափազանց մեծ խաղացող ենք այս տիրույթում, որպեսզի ուղղակի դադարեցնեն մեր հետ աշխատել, որովհետև չկա որևէ հիմք: Կարող եմ միայն մի բան ասել, որ այս պահին էլ, երբ Եվրամիության իշխանությունները արգելել են Եվրամիության և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը, ամբողջ այս ընթացքում Ռուսաստանից ինքնաթիռները շարունակում են թռչել և միջուկային վառելիք ու հարստացված ուրան տրամադրել եվրոպական ատոմային օբյեկտներին: Հիմա դրանք արտահանում ենք փոքր-ինչ ավելի բարդ լոգիստիկ ճանապարհով, բայց այնուամենայնիվ, մենք արտահանում ենք»,-ասաց Կոմարովը՝ հավելելով, որ շարունակվում է արտահանումը նաև ԱՄՆ:

Նա վստահեցրեց, որ երբեք թույլ չեն տալիս քաղաքական նկատառումներից ելնելով՝ վտանգի ենթարկել միջուկային վառելիքի ցիկլի ոլորտը: «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալը հայտնեց, որ տարվա սկզբից կնքել ենք բավարար չափով նոր պայմանագրեր աշխարհի տարբեր երկրների հետ:

Խոսելով «Ատոմէքսպո 2022» միջազգային համաժողովից՝ նա նշեց, որ այս տարի 65 երկրից 2500 մասնակից է եղել: Կոմարովը դա համարեց շատ լավ ցուցանիշ: Անցկացվել են մեծ թվով կլորս եղան-քննարկումներ, կնքվել են ավելի քան 50 պայմանագրեր, հուշագրեր: «Ֆորումը հնարավորություն է տալիս փոխանակվել մտքերով, թե ինչ է կատարվում աշխարհում, առաջին հերթին՝ էնեգետիկայի ոլորտում և թե ատոմային էներգետիկան ինչ դեր կարող է խաղալ՝ լուծելու այն խնդիրները, որոնց բախվել է համաշխարհային հանրությունը»,-ասաց Կոմարովը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում