Մահացել է Իտալիայի նախկին արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին

Մահացել է Իտալիայի նախկին արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին

66 տարեկանում մահացել է Իտալիայի նախկին արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին։ Այդ մասին շաբաթ օրը հաղորդել է Corriere della Sera թերթը :

Նշվում է, որ Ֆրատինին, ով այս տարվա հունվարից զբաղեցնում էր Իտալիայի Պետխորհրդի նախագահի պաշտոնը, որոշ ժամանակ հիվանդ էր։ Նա մահացել է Հռոմի Gemelli կլինիկայում, որտեղ նախկինում հոսպիտալացվել էր։

Ֆրատինին եղել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարությունում 2002-2004 թվականներին և 2008-ից 2011 թվականներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում