Հարգելով զոհերի հիշատակը իմ հարսանյաց արարողությունը հետաձգվում է. Արսեն Հարությունյան

Հարգելով զոհերի հիշատակը իմ հարսանյաց արարողությունը հետաձգվում է. Արսեն Հարությունյան

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը գրառում է կատարել ֆեսյբուքի իր էջում․

«Երկրի պատերազմական վիճակից ելնելով և հարգելով զոհերի հիշատակը, սեպտեմբերի 28-ին կայանալիք իմ հարսանյաց արարողությունը հետաձգվում է՝ անորոշ ժամանակով։ Ուզում եմ, որ բոլորիս աղոթքները լինեն ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ մասին»,- գրել է Արսեն Հարությունյանը։

Հիշեցնենք, որ օրերս ավարտված Աշխարհի առաջնությունում Արսենը նվաճել էր բրոնզե մեդալ: Ի դեպ, Արսենը ազատ ոճային հայ ըմբիշներից միակն էր, ու հաջողվեց մրցանակակիր դառնալ այս առաջնությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում