Խորհրդարանական ընդդիմություն կոչվածը հրաժարվել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին մասնակցել. Դավոյան
![Խորհրդարանական ընդդիմություն կոչվածը հրաժարվել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին մասնակցել. Դավոյան](https://freenews.am/uploads/images/image_750x_61f2b0fd1480d.jpg)
Խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին մասնակցելուց։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արփի Դավոյանը:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Խորհրդարանական ընդդիմություն կոչվածը հրաժարվել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին մասնակցել։
Ամեն քայլափոխի Սահմանադրություն մեջբերող, օր ու մեջ Սահմանադրական դատարան դիմող «օրինապաշտներ»-ին երկրի գլխավոր օրենքի բարեփոխման քննարկումները ընդհանրապես չեն հուզում, քանի որ օրակարգն այլ է՝ սրտառուչ խոսքեր ասել առ հայրենիք՝ մեկ ու մեջ համեմված «դավաճան», «աթոռ զբաղեցնող» և նմանատիպ այլ բառերով, շիշ նետել, անընդհատ կոնֆլիկտ հրահրել, ձեռի հետ էլ՝ Ղազինյանին, 15-րդ անգամ, առաջադրել»:
Կարծիքներ