Երեկվա ընթացքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 277 ավտոմեքենա

Երեկվա ընթացքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 277 ավտոմեքենա

Փետրվարի 6-ին ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 41 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ռյա Թազա, Ափնագյուղ, Սարալանջ, Կարմրաշեն, Երնջատափ, Վարդաբլուր, Կոտայքի մարզի Մրգաշեն, Սևաբերդ, Արարատի մարզի Լուսաշող գյուղերում, Ալագյազ-Վարդաբլուր, Ալագյազ-Հնաբերդ, Գետափ-Մարտունի, Ամասիա-Բերդաշեն, Գյումրի Երևան և Երևան-Սևան ավտոճանապարհներին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 277 ավտոմեքենա և 709 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում