Շրի Լանկայի խորհրդարանի պատգամավորները վարչապետին առաջարկել են դառնալ նախագահ. Mirror
Շրի Լանկայի խորհրդարանի մի քանի պատգամավորներ դիմել են վարչապետ Ռանիլ Վիքրամասինգհեին՝ պետության գործող ղեկավար Գոտաբայա Ռաջափակսայի պաշտոնաթողությունից հետո երկրի նախագահի պաշտոնն զբաղեցնելու խնդրանքով: Հուլիսի 11-ին այդ մասին հաղորդել Է Daily Mirror թերթը՝ վկայակոչելով կառավարության բարձրաստիճան աղբյուրների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Քաղաքական կուսակցություններում տեղի ունեցած քննարկումներից հետո … մի քանի պատգամավորներ նրան (Վիքրամասինգհեին) խնդրել են շարունակել (աշխատել) եւ զբաղեցնել նախագահի պաշտոնը, այլ ոչ թե տնտեսական ճգնաժամի խնդիրների լուծումը թողնել կես ճանապարհին, առավել եւս երբ բանակցություններ են ընթանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ»,- գրում Է հրատարակությունը:
Ինչպես նշում Է թերթը, արդեն չորեքշաբթի օրը Ռաջափաքսայի ենթադրյալ պաշտոնաթողությունից հետո Վիքրամասինգհեն իր համաձայնությունից հետո կընդունի նախագահի լիազորությունները: «Եթե Վիքրամասինգեն մնա իշխանության գլուխ, նա որպես նախագահ երդում կտա չորեքշաբթի օրը Ռաջափաքսայի պաշտոնաթողությունից հետո, եւ մինչեւ նախագահական ընտրությունները նա կենտրոնացած կլինի ԱՄՀ-ի հետ գործարքի ավարտման եւ տնտեսական վերականգնման վրա»,- նշել Է հրատարակությունը: Հուլիսի 9-ին ծայր առած անկարգությունների ֆոնին, որոնց ընթացքում գրավել են նախագահի եւ վարչապետի նստավայրերը, Ռաջափաքսան հայտարարել Է, որ իր պաշտոնից կհեռանա հուլիսի 13-ին:
Վիքրամասինգհեն նույնպես հայտնել Է, որ պատրաստ Է պաշտոնաթող լինելու: Հուլիսի 9-ին Շրի Լանկայում հազարավոր բողոքավորներ Էին դուրս եկել Կոլոմբոյի փողոցներ՝ նախագահի պաշտոնաթողության պահանջով: Բողոքի ակցիաներում տուժել Է ավելի քան 100 մարդ: Քաղաքացիների դժգոհության պատճառը երկրի տնտեսական դրության վատթարացումն Է: Ինչպես ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել Է Վիքրամասինգհեն, երկրում վատթարագույն ճնաժամն Է արդի պատմության մեջ: Ինչպես նշել Է վարչապետը, Շրի Լանկան արտարժույթի, վառելիքի եւ նավթամթերքների, պարարտանյութերի, բնակչության տարբեր խմբրի համար սննդամթերքի եւ դեղորայքի լուրջ պակաս ունի : Նրա գնահատումներով՝ տնտեսական ճգնաժամը լիովին հաղթահարելու համար կպահանջվի երեք տարի կամ նույնիսկ ավելի շատ:
Կարծիքներ