ԱՄՆ-ը կարծում է, որ Ջոնսոնի հրաժարականի մասին հայտարարությունը չի փոխի Ուկրաինայի հարցում Արևմուտքի դիրքորոշումը
Միացյալ Նահանգները կարծում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականի մասին հայտարարությունը չի փոխի Արևմուտքի դիրքորոշումը Ուկրաինային աջակցելու հարցում։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տարածված հայտարարությամբ հույս էր հայտնել, որ Մեծ Բրիտանիայում նոր կառավարության նշանակումից հետո երկու երկրները կշարունակեն սերտորեն աշխատել Ուկրաինայի հարցում։ Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ «Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները ամենամտերիմ բարեկամներն ու դաշնակիցներն են», և երկու ժողովուրդների հարաբերությունները «մնում են ամուր և հարատև»:
Կարծիքներ