Շվեդիան չի բացառել Ուկրաինային Patriot համակարգերի տրամադրումը
Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը չի բացառել, որ երկիրը կարող է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել Ուկրաինային։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը՝ մեջբերելով նախարարի խոսքերը։
«Ես չեմ բացառում այդ հնարավորությունը (խմբ․ Patriot համակարգերի մատակարարում Կիևին), բայց այժմ մենք կենտրոնացած ենք ֆինանսական ներդրումների վրա»,- ասել է նա։
Յոնսոնը նաև հավելել է, որ Ստոկհոլմն այժմ կենտրոնացած է Կիևին ֆինանսական օգնություն տրամադրելու վրա և խոստացել, որ Շվեդիան Ուկրաինային կմատակարարի զենքի այլ համակարգեր, որոնք կարող են նվազեցնել Patriot ՀՕՊ համակարգի կարիքը։
Կարծիքներ