Հայաստանում տրանսգենդերների համար սեռը փոխելու բժշկական միջամտության մասին օրենքի նախագծի մասին լուրերը կեղծ են

Հայաստանում տրանսգենդերների համար սեռը փոխելու բժշկական միջամտության մասին օրենքի նախագծի մասին լուրերը կեղծ են

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Yerevan.Today» լրատվամիջոցի https://yerevan.today/.../nikol-pashinyanin-evropayic... հոդվածից «...դեռևս փետրվար-մարտ աիսներից Արդարադատության նախարարության, Առողջապահության նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համատեղ պետական համակարգի ներքին օղակներում փակ քննարկվում է Հայաստանում տրանսգենդերների համար սեռը փոխելու բժշկական միջամտությունը օրինական դարձնելու օրենքի նախագիծ....» մեջբերումը սուտ է:

Նման թեմա չի քննարկվել և չի քննարկվում:

Առողջապահության նախարարությունը պահանջում է լրատվամիջոցից ապատեղեկատվություն չտարածել և ՀՀ քաղաքացիներին շփոթության մեջ չգցել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում