Դուշանբեում ավարտվել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը. քննարկվել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցը
Դուշանբեում ավարտվել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են կազմակերպության շրջանակում համագործակցության զարգացումը, ինչպես նաև մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպման արդյունքներով հայտնել է, որ ԱՊՀ երկրների իր գործընկերների հետ քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցը, որի ընթացքում Բաքվի և Երևանի ներկայացուցիչները բարձր են գնահատել «Ռուսաստանի Դաշեության կարևոր նախաձեռնողական դերը» իրավիճակի կարգավորման գործում։
«ԱՊՀ երկրները նաև միանշանակ վերահաստատեցին այս ձևաչափով փոխգործակցության իրենց հանձնառությունը: Մենք բոլորս կողմ ենք արտահայտվել ԱՊՀ հեղինակության ամրապնդմանը»,- հավելել է Լավրովը՝ նշելով, որ դրան կնպաստի այսօր ընդունված որոշումը՝ Անկախ Պետությունների Համագործակցությանը ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու համար:
Կարծիքներ