Ֆուտբոլի ընտրանին սկսել է նախապատրաստվել Մունդիալի ընտրական փուլի խաղերին

Ֆուտբոլի ընտրանին սկսել է նախապատրաստվել Մունդիալի ընտրական փուլի խաղերին

 Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ 

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Այս պահի դրությամբ հավաքականին միացել են 15 ֆուտբոլիստ.

 Դարպասապահ

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

 Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)

Վարազդատ Հարոյան - «Կադիս» (Իսպանիա)

Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ - «Նոա»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Մարգարյան - «Արարատ»

 Կիսապաշտպաններ

Սոլոմոն Իմե Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան) 

Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»

Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»

Էրիկ Վարդանյան - «Փյունիկ»

 Հարձակվողներ

Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Ալեքսանդր Կարապետյան - «Նոա» 

Դավիդ Յուրչենկոն, Տարոն Ոսկանյանը, Արտակ Գրիգորյանը, Արսեն Բեգլարյանը և Նարեկ Գրիգորյանը հավաքականին կմիանան VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ իրենց ակումբների միջև կայանալիք հանդիպումից հետո։ 

Կամո Հովհաննիսյանը, Տիգրան Բարսեղյանը և Իշխան Գելոյանը Հայաստան կժամանեն և թիմին կմիանան այսօրվա ընթացքում։ 

Հենրիխ Մխիթարյանը, Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը, Սարգիս Ադամյանը ազգային հավաքականին կմիանան վաղը։ 


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում