Գավառի N2՝ հիմնովին վերակառուցված դպրոցը շուտով իր դռները կբացի աշակերտների առաջ․ Սուրեն Պապիկյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Գավառի N2՝ հիմնովին վերակառուցված դպրոցը շուտով իր դռները կբացի աշակերտների առաջ
Սեյսմակայունության նորագույն պահանջներին համապատասխան հինգ մասնաշենքերի կառուցումն այսօրվա դրությամբ ամբողջությամբ ավարտված է:
Դպրոցի հին շենքը կառուցվել էր 1967թ և խիստ վթարային վիճակում էր գտնվում։ Նոր շենքը կառուցվել է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով, ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդումը կազմել է 1 միլիարդ 380 միլիոն դրամ։
Այս դպրոցը ևս կահավորվել է մասնագիտացված դասասենյակներով, լաբորատորիաներով, հարմարեցվել հաշմանդամություն ունեցող անձանց համար։
#սեյսմակայուն #դպրոցաշինություն
Կարծիքներ